Showing posts with label «ԳԱՌՆԻ» մազերի բուսական լոսյոն. Show all posts
Showing posts with label «ԳԱՌՆԻ» մազերի բուսական լոսյոն. Show all posts

Wednesday, July 11, 2012

«ԳԱՌՆԻ» մազերի լոսյոն


«ԳԱՌՆԻ» մազերի բուսական լոսյոն մազաթափության և ճաղատության դեմ

Այսօր հաճախ են հանդիպում նոսր մազերով կամ պարզապես ճաղատ մարդիկ: Տղամարդկանց 65%-ը տառապում է մազաթափությամբ, այն չի խնայում նաև կանանց հատկապես 40 տարեկանից հետո:
Յուրաքանչյուր մազի կյանքի և աճի տևողությունը կազմում է 4 -5 տարի, որի ընթացքում այն անցնում է երեք փուլ`
• Անագեն (աճի) փուլ`ակտիվ և կանոնավոր աճի շրջան, մոտավորապես 4 տարի:
• Կատագեն (անցումային) փուլ` 10 օր:
• Տելոգեն (հանգստի) փուլ` տևողությունը 3 ամիս, որի ավարտին մազը ընկնում է:
Այս 3 փուլերը կրկնվում են կյանքի ընթացքում մոտավորապես 20 անգամ, հետևաբար նորմալ է համարվում կանոնավոր մազաթափությունը:
Սակայն բազմաթիվ ազդակներ կարող են այս կամ այն կերպ ազդել վերոհիշյալ փուլերի վրա և հանգեցնել չափից ավել մազերի կորուստի: Օրինակ` հորմոնալ կամ սննդային դիսբալանսը, գերլարվածությունը, սթրեսը, վատ սովորույթները (ալկոհոլի չարաշահումը և ծխելը) ֆիզիոլոգիական խնդիրները, գլխամաշկի չորությունը և այլն:
Մազերը և դեմքը հանդիսանում են մարդու հեղինակության`իմիջի անբաժան մասնիկը: Տարածված միջոցների օգտագործումը հիմնովին չի լուծում երիտասարդացման և գեղեցկության պահպանման խնդիրը, քանի որ փորձում ենք ազատվել ախտանշաններից այլ ոչ` հիվանդության պատճառներից:
Բնականում մարդը կորցնում է օրական մոտ 60-ից 100 մազ: Եթե գլխի մազերը դառնում են կոտրտվող և թույլ, եթե սանրվելուց հետո սանրի վրա հայտնվում է 50-ից ավել մազ, կամ եթե մազերի փունջը ձեռքով ձգելուց հետո ձեռքում մնում է 5-ից` ավել մազ, ուրեմն ժամանակն է գործել:
Գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ մազաթափության դեմ`կեղծամ, մազերի իմպլանտացիա և այլն: Բոլոր այս մեթոդները լիարժեք չեն և չեն ապահովում խնդրի ադեկվատ լուծումը, կամ շատ ծախսատար են:
Լավագույն մեթոդը հյուծված և կոտրտվող մազերի առողջ ու փարթամ տեսքը վերականգնելու համար հանդիսանում է էթիոտրոպ (պատճառային) բուժումը, որի բաղկացուցիչ մասերից մեկը սննդարար տարրերի մաքսիմալ առկայության ապահովումն է մազարմատներում:
Բարեբախտաբար այժմ արդեն հայկական շուկայում առկա է «ԳԱՌՆԻ» մազերի բուսական լոսյոնը` մազաթափության և ճաղատության դեմ: Լոսյոնը պատրաստված է հնագույն և եզակի բաղադրատոմսի հիման վրա, Հայաստանի էկոլոգիապես մաքուր տարածքի դեղաբույսերի` եղինջի, գիհու, գայլուկի, կռատուկի, օշինդրի և կատվալեզվի թուրմերից:
Շնորհիվ յուրահատուկ բաղադրության «ԳԱՌՆԻ» լոսյոնն օգտագործվում է տղամարդկանց և կանանց մազաթափության և ճաղատության ժամանակ:
• Ամրացնում է մազարմատները:
• Սնուցում է գլխամաշկը:
• Բարելավում է մազերի աճը:
• Նպաստում է մազի կոճղեզի (սոխուկի) նյութափոխականության ակտիվացմանը:
• Խթանում է մազերի կրկնակի աճը:
• Վերականգնում է մազերի կառուցվածքը և պաշտպանում կոտրտվելուց:
• Մազաթափությունը զգալիորեն նվազում է 3 -7 օրվա ընթացքում:
• Արդյունքները շոշափելի են օգտագործումից 10-15 օր հետո:
• Լոսյոնը կախվածություն չի առաջացնում:
Կիրառման եղանակը և օգտագործման տևողությունը: Չոր գլխամաշկը թրջել լոսյոնով, ցանկալի է երեկոյան: Օգտագործել օրը մեկ ամգամ 1-2 մլ չափաքանակով (1 մլ-ը համապատասխանում է 25 մլ շշիկի դեպքում 4 սեղմումի ), օգտագործումից հետո անմիջապես լվանալու անհրաժեշտություն չկա: Օգտագործել 4-8 շաբաթ: Անհրաժեշտության դեպքում կուրսը կրկնել 2 ամիս հետո: Լոսյոնի ազդեցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով խորհուրդ է տրվում օգտագործման շրջանում մազերը լվանալ մանկական օճառով կամ ագրեսիվ նյութեր և վնասակար ներկանյութեր չպարունակող այլ միջոցներով:

Բաղադրությունը

«ԳԱՌՆԻ» մազերի բուսական լոսյոնը, պատրաստված է հնագույն և եզակի բաղադրատոմսի հիման վրա, Հայաստանի էկոլոգիապես մաքուր տարածքի դեղաբույսերի` եղինջի, գիհու, գայլուկի, կռատուկի, օշինդրի և կատվալեզվի թուրմերի ջրասպիրտային խառնուրդից: Վաղուց հայտնի է այս բույսերի կիրառումը բժշկության տարբեր բնագավառներում այդ թվում և մազաթափության բուժման մեջ: 


 Եղինջ – Крапива– Urtica `հայտնի է, որ եղինջի թուրմերը և եփուկները կանխում և դադարեցնում են մազաթափությունը, օգնում յուղոտ սեբորեայի ժամանակ: Նրանք պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ (A, С, K, B1, B2, B3) և միկրոէլեմենտներ (պղինձ, երկաթ, կալցիում): Վերջին հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել է, որ եղինջի տերևները պարունակում են նաև 5-ալֆա ռեդուկտազայի ֆիտոպաշարիչներ: Եղինջի թուրմի օգտագործումից հետո մազերը ձեռք են բերում շքեղություն և առողջ փայլ: 




Գիհի – Можжевельник – Juniperus `գիհու հատապտուղները պարունակում են եթերային յուղեր, օրգանական թթուներ, բուսական խեժ, շաքար: Շնորհիվ թթվային հատկության այն ունի արտահայտված ախտահանիչ ազդեցություն: : Ներկայումս այն օգտագործվում է միզասեռական համակարգի բորբոքային հիվանդությունների, բրոնխիտների ինչպես նաև ճաղատության բուժման, մազերը ամրացնելու և աճեցնելու համար: 





 Գայլուկ – Хмель – Humuluslupulus `պարունակում է խեժ, վալերիանաթթու, խումուլինի ալկալոիդ, եթերային յուղեր: Կոսմետոլոգիայում գայլուկի կոներն ավանդաբար օգտագործվում են մազերն ամրացնող միջոցների մեջ: Այն վերականգնում է մազերի և գլխամաշկի ճարպային հավասարակշռությունը, բարելավում է մաշկի նյութափոխանակությունը, կանխում է թեփի առաջացումը և մազաթափությունը: 










 Կռատուկ – Лопух – Arctium `պարունակում է ֆրուկտոօլիգոսախարիդ, եթերային յուղեր, պոլիացետիլեն, պոլիֆենոլ, սիտոստերին և այլն: Կիրառվում է թեփի, ճարպոտ գլխամաշկի, քորի ժամանակ: Ամրացնում է մազերը, նրանք դադարում են թափվել, խթանում է աճը: Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում է եփուկների և թուրմերի տեսքով, որպես արտաքին միջոց մաշկային հիվանդությունների ճաղատության բուժման ժամանակ: 









Օշինդր – Полынь – Artemisia`հայտնաբերվել է, որ այն պարունակում է կապտա-կանաչավուն եթերային յուղ, դառը գլյուկոզիդային նյութ օբսինտին, անաբսինտին, խեժ, կարոտին, վիտամին C, սաթաթթու, իզովալերիանաթթու, քացախաթթու, խնձորաթթու:Դեղաբույսն ունի բուժական կիրառման վաղնջական պատմություն: Օգտագործվում է մազերի ամրացման համար: 












Կատվալեզու – Череда - Bidens`պարունակում է կարոտինոիդներ, ասկորբինաթթու, եթերային յուղեր, միկրոէլեմենտներ` հատկապես մանգան: Նորմալացնում է նյութափոխանակությունը, նորմալացնում են սրտանոթային համակարգի գործունեությունը, ունի բակտերիոցիդ հատկություն , օտագործվում է ճաղատության բուժման ժամանակ և այլն:Դեղագործական նպատակով օգտագործվում են կատվալեզվի թուրմերը և եփուկները: