Wednesday, July 11, 2012

Ազդեցության մեխանիզմը


«ԳԱՌՆԻ» բուսական լոսյոնի ազդեցության մեխանիզմի հիմքում ընկած է նրանում պարունակվող  5-ալֆա ռեդուկտազայի ֆիտոպաշարիչների կողմից տեստոստերոնից դիհիդրոտեստոստերոնի փոխակերպման ընկճումը, քանի որ դիհիդրոտեստոստերոնն է հանդիսանում մազաթափության հիմնական պատճառը:
Նորմայում տեստոստերոնն ազատ շրջագայում է արյան մեջ և արտազատվում է երիկամներով: Մաշկի ճարպագեղձերը ինչպես նաև մազարմատի սոխուկը արտադրում են  5-ալֆա ռեդուկտազաֆերմենտը, որը տեստոստերոնը փոխարկում է դիհիդրոտեստոստերոնի:


Դիհիդրոտեստոստերոնի ազդեցությունը մազարմատի վրա`
  • Ունի տոքսիկ (թունավոր) ազտեդցություն մազարմատների վրա` հատկապեսգագաթային շրջանում:
  • Առաջացնում է մազային պտկիկի ատրոֆիա, մազարմատների մազանոթների սպազմ ևսնուցման խանգարում:
  • Խթանում է ճարպագեղձերի սեկրեցիան առաջացնելով յուղոտ սեբորեա:
  • Մազերի աճը դանդաղում է, նրանք դառնում են բարակ, փխրուն, կոտրտվող և գունազրկվում են:

«ԳԱՌՆԻ» լոսյոնի առավելությունների շարքին կարելի է դասել նաև մատչելիությունը, կիրառումը կոմպլեքսային բուժման ժամանակ և օգտգործման նկատմամբ կախվածության առաջացման բացակայությունը:

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.