Եղինջ – Крапива– Urtica `հայտնի է, որ եղինջի թուրմերը և եփուկները կանխում և դադարեցնում են մազաթափությունը, օգնում յուղոտ սեբորեայի ժամանակ: Նրանք պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ (A, С, K, B1, B2, B3) և միկրոէլեմենտներ (պղինձ, երկաթ, կալցիում): Վերջին հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել է, որ եղինջի տերևները պարունակում են նաև 5-ալֆա ռեդուկտազայի ֆիտոպաշարիչներ: Եղինջի թուրմի օգտագործումից հետո մազերը ձեռք են բերում շքեղություն և առողջ փայլ:
Գիհի – Можжевельник – Juniperus `գիհու հատապտուղները պարունակում են եթերային յուղեր, օրգանական թթուներ, բուսական խեժ, շաքար: Շնորհիվ թթվային հատկության այն ունի արտահայտված ախտահանիչ ազդեցություն: : Ներկայումս այն օգտագործվում է միզասեռական համակարգի բորբոքային հիվանդությունների, բրոնխիտների ինչպես նաև ճաղատության բուժման, մազերը ամրացնելու և աճեցնելու համար: Գայլուկ – Хмель – Humuluslupulus `պարունակում է խեժ, վալերիանաթթու, խումուլինի ալկալոիդ, եթերային յուղեր: Կոսմետոլոգիայում գայլուկի կոներն ավանդաբար օգտագործվում են մազերն ամրացնող միջոցների մեջ: Այն վերականգնում է մազերի և գլխամաշկի ճարպային հավասարակշռությունը, բարելավում է մաշկի նյութափոխանակությունը, կանխում է թեփի առաջացումը և մազաթափությունը:
Կռատուկ – Лопух – Arctium `պարունակում է ֆրուկտոօլիգոսախարիդ, եթերային յուղեր, պոլիացետիլեն, պոլիֆենոլ, սիտոստերին և այլն: Կիրառվում է թեփի, ճարպոտ գլխամաշկի, քորի ժամանակ: Ամրացնում է մազերը, նրանք դադարում են թափվել, խթանում է աճը: Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում է եփուկների և թուրմերի տեսքով, որպես արտաքին միջոց մաշկային հիվանդությունների ճաղատության բուժման ժամանակ:
Օշինդր – Полынь – Artemisia`հայտնաբերվել է, որ այն պարունակում է կապտա-կանաչավուն եթերային յուղ, դառը գլյուկոզիդային նյութ օբսինտին, անաբսինտին, խեժ, կարոտին, վիտամին C, սաթաթթու, իզովալերիանաթթու, քացախաթթու, խնձորաթթու:Դեղաբույսն ունի բուժական կիրառման վաղնջական պատմություն: Օգտագործվում է մազերի ամրացման համար:
Կատվալեզու – Череда - Bidens`պարունակում է կարոտինոիդներ, ասկորբինաթթու, եթերային յուղեր, միկրոէլեմենտներ` հատկապես մանգան: Նորմալացնում է նյութափոխանակությունը, նորմալացնում են սրտանոթային համակարգի գործունեությունը, ունի բակտերիոցիդ հատկություն , օտագործվում է ճաղատության բուժման ժամանակ և այլն:Դեղագործական նպատակով օգտագործվում են կատվալեզվի թուրմերը և եփուկները:


No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.