«ԳԱՌՆԻ» մազերի բուսական լոսյոն մազաթափության և ճաղատության դեմ

Wednesday, July 11, 2012

«ԳԱՌՆԻ» մազերի լոսյոն


«ԳԱՌՆԻ» մազերի բուսական լոսյոն մազաթափության և ճաղատության դեմ

Այսօր հաճախ են հանդիպում նոսր մազերով կամ պարզապես ճաղատ մարդիկ: Տղամարդկանց 65%-ը տառապում է մազաթափությամբ, այն չի խնայում նաև կանանց հատկապես 40 տարեկանից հետո:
Յուրաքանչյուր մազի կյանքի և աճի տևողությունը կազմում է 4 -5 տարի, որի ընթացքում այն անցնում է երեք փուլ`
• Անագեն (աճի) փուլ`ակտիվ և կանոնավոր աճի շրջան, մոտավորապես 4 տարի:
• Կատագեն (անցումային) փուլ` 10 օր:
• Տելոգեն (հանգստի) փուլ` տևողությունը 3 ամիս, որի ավարտին մազը ընկնում է:
Այս 3 փուլերը կրկնվում են կյանքի ընթացքում մոտավորապես 20 անգամ, հետևաբար նորմալ է համարվում կանոնավոր մազաթափությունը:
Սակայն բազմաթիվ ազդակներ կարող են այս կամ այն կերպ ազդել վերոհիշյալ փուլերի վրա և հանգեցնել չափից ավել մազերի կորուստի: Օրինակ` հորմոնալ կամ սննդային դիսբալանսը, գերլարվածությունը, սթրեսը, վատ սովորույթները (ալկոհոլի չարաշահումը և ծխելը) ֆիզիոլոգիական խնդիրները, գլխամաշկի չորությունը և այլն:
Մազերը և դեմքը հանդիսանում են մարդու հեղինակության`իմիջի անբաժան մասնիկը: Տարածված միջոցների օգտագործումը հիմնովին չի լուծում երիտասարդացման և գեղեցկության պահպանման խնդիրը, քանի որ փորձում ենք ազատվել ախտանշաններից այլ ոչ` հիվանդության պատճառներից:
Բնականում մարդը կորցնում է օրական մոտ 60-ից 100 մազ: Եթե գլխի մազերը դառնում են կոտրտվող և թույլ, եթե սանրվելուց հետո սանրի վրա հայտնվում է 50-ից ավել մազ, կամ եթե մազերի փունջը ձեռքով ձգելուց հետո ձեռքում մնում է 5-ից` ավել մազ, ուրեմն ժամանակն է գործել:
Գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ մազաթափության դեմ`կեղծամ, մազերի իմպլանտացիա և այլն: Բոլոր այս մեթոդները լիարժեք չեն և չեն ապահովում խնդրի ադեկվատ լուծումը, կամ շատ ծախսատար են:
Լավագույն մեթոդը հյուծված և կոտրտվող մազերի առողջ ու փարթամ տեսքը վերականգնելու համար հանդիսանում է էթիոտրոպ (պատճառային) բուժումը, որի բաղկացուցիչ մասերից մեկը սննդարար տարրերի մաքսիմալ առկայության ապահովումն է մազարմատներում:
Բարեբախտաբար այժմ արդեն հայկական շուկայում առկա է «ԳԱՌՆԻ» մազերի բուսական լոսյոնը` մազաթափության և ճաղատության դեմ: Լոսյոնը պատրաստված է հնագույն և եզակի բաղադրատոմսի հիման վրա, Հայաստանի էկոլոգիապես մաքուր տարածքի դեղաբույսերի` եղինջի, գիհու, գայլուկի, կռատուկի, օշինդրի և կատվալեզվի թուրմերից:
Շնորհիվ յուրահատուկ բաղադրության «ԳԱՌՆԻ» լոսյոնն օգտագործվում է տղամարդկանց և կանանց մազաթափության և ճաղատության ժամանակ:
• Ամրացնում է մազարմատները:
• Սնուցում է գլխամաշկը:
• Բարելավում է մազերի աճը:
• Նպաստում է մազի կոճղեզի (սոխուկի) նյութափոխականության ակտիվացմանը:
• Խթանում է մազերի կրկնակի աճը:
• Վերականգնում է մազերի կառուցվածքը և պաշտպանում կոտրտվելուց:
• Մազաթափությունը զգալիորեն նվազում է 3 -7 օրվա ընթացքում:
• Արդյունքները շոշափելի են օգտագործումից 10-15 օր հետո:
• Լոսյոնը կախվածություն չի առաջացնում:
Կիրառման եղանակը և օգտագործման տևողությունը: Չոր գլխամաշկը թրջել լոսյոնով, ցանկալի է երեկոյան: Օգտագործել օրը մեկ ամգամ 1-2 մլ չափաքանակով (1 մլ-ը համապատասխանում է 25 մլ շշիկի դեպքում 4 սեղմումի ), օգտագործումից հետո անմիջապես լվանալու անհրաժեշտություն չկա: Օգտագործել 4-8 շաբաթ: Անհրաժեշտության դեպքում կուրսը կրկնել 2 ամիս հետո: Լոսյոնի ազդեցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով խորհուրդ է տրվում օգտագործման շրջանում մազերը լվանալ մանկական օճառով կամ ագրեսիվ նյութեր և վնասակար ներկանյութեր չպարունակող այլ միջոցներով:
Posted by Վան Սեդրակյան at 7:21 AM No comments:
Email ThisBlogThis!Share to XShare to FacebookShare to Pinterest
Labels: «ԳԱՌՆԻ» մազերի բուսական լոսյոն

Որտեղից գնել


 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«ԳԱՌՆԻ» մազերի բուսական լոսյոնը  կարելի է ձեռք բերել
Արմենֆարմ,
Ալֆա-Ֆարմ,
Նատալի Ֆարմ,
Ռիխտեր Լամբրոն,
“Երեսունվեց և վեց”
ընկերությունների դեղատներից, ինչպես նաև`
ՍԱՍ սուպերմարկետների ցանցից,

 ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ

«ԳԱՌՆԻ» մազերի բուսական լոսյոնը  կարելի է ձեռք բերել`
«Վիկ-Արտ Գրուպ»  ընկերությունից ինչպես նաև Կիևի հետևյալ հասցեներից`
Գեղեցկության սրահ “Цирюльня на Печерске”:
бульвар Леси Украинки, 23
հեռ.: 044 569 54 93
Գեղեցկության սրահ “Флай Лайн”:
пр-т Петра Григоренко, 1-б
հեռ.: 044 573 75 57
Ինտերնետ խանութ “Stylesalon”
www.stylesalon.com.ua


 ԱՄՆ-ում

MOORAZ, INC.
Հասցեն: Pasadena, CA 91107, USA
Հեռ:+16262984948
www.garnihairusa.com
E-mail: ntsculpture@netzero.net
Լևոն Թումանյան


 ԿԻՐԳԻԶՍՏԱՆՈՒՄ

Պաշտոնական ներկայացուցիչ ОсОО “Фарватер”
ք.Բիշկեկ, Պանֆիլովի փողոց 136
հեռ. 0 (312) 30-10-62
0 (312) 30-10-55
Էլ-փոստ forwaterkg@gmail.com
http://forwater.kg

ԻՆՏԵՐՆԵՏ ԱՃՈՒՐԴՆԵՐԻՑ

Alibaba.com
Ebay.com
Posted by Վան Սեդրակյան at 7:21 AM No comments:
Email ThisBlogThis!Share to XShare to FacebookShare to Pinterest

Համապատասխանության Սերտիֆիկատ


Համապատասխանության Սերտիֆիկատ

Posted by Վան Սեդրակյան at 7:20 AM No comments:
Email ThisBlogThis!Share to XShare to FacebookShare to Pinterest
Older Posts Home
Subscribe to: Comments (Atom)

Գառնի լոսյոն

  • ▼  2012 (6)
    • ▼  July (6)
      • «ԳԱՌՆԻ» մազերի լոսյոն
      • Որտեղից գնել
      • Համապատասխանության Սերտիֆիկատ
      • Ինչպես օգտագործել
      • Բաղադրությունը
      • Ազդեցության մեխանիզմը
Picture Window theme. Powered by Blogger.